
«Ինտերը» պարտվեց «Նապոլիին» և չկարողացավ հավասարվել «Յուվենթուսին»
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս պարտվեց երկրի նոր չեմպիոն «Նապոլիին»: Նեապոլում կայացած խաղն ավարտվեց Լուչիանո Սպալետիի թիմի օգտին` 3:1։
Խաղի հիմնական իարադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում: Այդ ժամանակ հյուրերը մնացել էին 10 ֆուտբոլիստով, քանի որ 41-րդ րոպեին դաշտից հեռացվել էր նրանց կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին։
Օգտվելով թվային առավելությունից, դաշտի տերերի խաղացող Անդրե Զամբո Անգիսան 67-րդ րոպեին բացում է հաշիվը: Խաղի 82-րդ րոպեին «Ինտերին» հաջողվում է վերականգնել հավասարությունը: Գոլի հեղինակ է դառնում Ռոմելու Լուկակուն: Սակայն, հանդիպման 85-րդ րոպեին Ջովանի Դի Լորենցոն կրկին առաջ է մղում տանտերերին, իսկ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Ջանլուկա Գաետանոն ամրապնդում է իր թիմի առավելությունը` 3:1:
«Նապոլին» երկրորդ հաղթանակը տարավ չեմպիոնի կարգավիճակում և միավորների քանակը հասցրեց 86-ի: «Ինտերը» հինգ անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց և ձեռքից բաց թողեց 2-րդ տեղում գտնվող «Յուվենթուսին» հասնելու հնարավորությունը (69 միավոր): Բացի այդ, միլանցիներին հաջորդող «Լացիոն» ունի 65 միավոր և մեկ պակաս խաղ:
Նշենք, որ «Ինտերի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց խաղը: