Ցավոք, չի կարելի ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը.Միրզոյանը` Լավրովին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին:
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support