Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» «գահընկեց արեց» Մադրիդի «Ռեալին». Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան երկրորդ խաղում «Մանչեսթր Սիթին» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»: Երկու խաղերի արդյունքներով անգլիական ակումբը հաղթեց 5:1 հաշվով և մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ Միլանի «Ինտերի» հետ:

Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» միացավ այն թիմերի շարքին, որոնք «գահընկեց են արել» գործող գավաթակրին: Նախորդ անգամ դա արել էր հենց Մադրիդի «Ռեալը», որը քառորդ եզրափակիչում հաղթել էր 2021թ գավաթակիր «Չելսիին»:

Նշենք, որ չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 10-ին: Մինչ այդ և «Ինտերը», և «Մանչեսթեր Սիթին», կանցկացնեն 4-ական հանդիպում՝ երեքն առաջնությունում, մեկը՝ ազգային գավաթի եզրափակիչում: