Բացել լրահոսը Փակել լրահոսը
168414
A A
Հասարակություն

Երեւանում ծառն ընկել է՝ վնասելով հոսանքալարերը

Մայիսի 17-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/8 հասցեում գտնվող կրպակի ետնամասում ծառը շրջվել է և վնասել էլեկտրական լարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն (մոտ 25 մ) արմատախիլ է եղել և ընկել՝ վնասելով մոտակա բարձրավոլտ հոսանքալարերը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը։