Թուրքիայում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. պաշտոնական
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել է ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվում են 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին, գրում է Ermenihaber.am-ը։
Այսպիսով 2-րդ փուլին կմասնակցեն նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած առաջին 2 թեկնածուները, տվյալ դեպքում իշխող ուժի «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49.50%) և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն (44.89%):
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացան նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։ Արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կկազմի «Ժողովուրդ» դաշինքը (49.46%)։
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը եղել է 60.774.565 մարդ: Ընտրություններին մանակցել են 53.993.355-ը, իսկ վավեր ձայները կազմել են 52.973.392: Մասնակցության տոկոսը կազմել է 88.84:
Աղբյուր` Ermenihaber.am