Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրաիկությունը կմեկնի Բելգիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրաիկությունը կմեկնի Բելգիա։

Վարչապետի որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին,
անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: