
A
A
4 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի հանրային տրանսպորտի համար նախատեսված չինական Yutong մակնիշի 4 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նա նաև ներկայացրել է նոր տրոլեյբուսների լուսանկարները։ Թե որ երթուղիներում կգործարկվեն նոր տրոլեյբուսները, դեռ հայտնի չէ: