Բացել լրահոսը Փակել լրահոսը
346056620_247636194510072_801984299150399961_n
A A
Պաշտոնական

Վթար Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա արգելափակված քաղաքացի:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Mitsubishi Diamante» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Թ. Պ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։