
A
A
«Ալաշկերտը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և մոտեցավ նրան. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Ռասինեսը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 57 միավոր և մոտեցավ հենց 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որն ունի 66 միավոր: Մրցաշարային աղյուսակը 73 միավորով գլխավորում է «Ուրարտուն»: Նրանից 3 միավորով ետ է մնում «Փյունիկը»:
Հաջորդ՝ 32-րդ տուրը, կմեկնարկի մայիսի 15-ին: