A
A
Մարզպետը քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։
Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։
Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները։
Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Ղուկասյանն այցելել է համայնքի Արավուս բնակավայր, շրջել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու խնդիրներին։
Արավուսցիների հետ հանդիպմանը վերջիններս մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես առնչվում էին անվտանգությանը, մանկապարտեզ բացելուն, տների սեփականաշնորհման վկայականներին, հանդիսությունների սրահի նորոգմանը, աշխատատեղերին, բուժսպասարկմանը և այլն։