Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Սպորտ

Հովհաննես Բաչկովը հաղթեց և ապահովեց բրոնզե մեդալ․ բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակը տարավ Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։

1/4 եզրափակիչում մարտում մեր 63,5 կգ քաշային մարզիկը 5։0 հաշվով վստահ հաղթեց կոլումբիացի Մանուել Վիաֆարային։

Հովհաննես Բաչկովը մտավ կիսաեզրափակիչ և նվազագույնը ապահովեց բրոնզե մեդալ։ Հաջորդ մրցամարտը մեր մարզիկը կանցկացնի մայիսի 12-ին։