Բացել լրահոսը Փակել լրահոսը
345642567_776287090555666_1444844264237235561_n
A A
Հասարակություն

Շիրակի մարզում «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավ կանցկացվի

«Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրապետական արշավի շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու Շառ Ազնավուրի անվան հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ մեկնարկելու է քայլերթ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Քայլերթը նպատակ ունի տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։