Բացել լրահոսը Փակել լրահոսը
80470000-c0a8-0242-25ae-08dab603dfc7_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

ԵՄ-ը հաստատում է Փաշինյան-Ալիև հանդիպումները Բրյուսելում և Քիշնևում

 

ԵՄ տարածել է հաղորդագրություն, ուր նշել է, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հանդիպել մայիսսին ու հունիսին ԵՄ միջնորդական ջանքերի ներքո 

ԵՄ նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։

Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ ձևաչափով։

Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մասնակցությամբ հետ՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմամբ:

Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել հանդիպել եռակողմ ձևաչափով Բրյուսելում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար:

Նախագահ Միշելը նույնպես մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ անգամ հանդիպելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում:

Ամերիկայի Ձայն