Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Հայտնաբերվել է վիրավոր լորաճուռակ (4)
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է վիրավոր լորաճուռակ

Մայիսի 8-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր լորաճուռակ է (գրացված է ՀՀ Կարմիր գրքում):

Փրկարարները բռնել են թռչունին և տեղափոխել Երևանի Կենդանաբանական այգի: