Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-05-08 211544
A A
Սպորտ

Ռաֆայել Հովհաննիսյանը նոկաուտով հաղթեց թուրք մրցակցին. Բռնցքամարտի ԱԱ

Հայաստանի 86 կգ քաշային բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ մրցամարտում տեխնիկական նոկաուտով հաղթեց թուրք Հական Կոչին:

Առաջին ռաունդը մեր մարզիկը հաղթեց 3։2 հաշվով, իսկ ահա երկրորդում նա երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը ստիպված դադարեցրեց մենամարտը։

Հաջորդ, 1/4 եզրափակիչում, Ռաֆայել Հովհաննիսյանը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլու հետ։