Բացել լրահոսը Փակել լրահոսը
345204831_3215044252126628_4348243296853672499_n
A A
Պաշտոնական

Արցախցի երիտասարդները մեծ ներուժ ունեն․ Ռուբեն Վարդանյան

ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի առաջնորդների մասնագիտական զարգացման երրորդ ծրագիրը՝ Արցախի հանրային և մասնավոր ոլորտների մասնագետների համար:
 
Ծրագրին մասնակցելու համար մեծ թվով դիմումներ էին ստացվել, ինչն իսկապես ոգևորիչ էր: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս բարդ իրավիճակում կարևորում է գիտելիքը, արհամարհելով շրջափակման դժվարությունները՝ գալիս է զարգացնելու իր մասնագիտական հմտությունները:
 
«Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր հաղթահարելի է:
 
Շուրջ հիսուն երիտասարդներ հնարավորություն կունենան ունկնդրել այս ոլորտում լավագույն մասնագետներին, որոնք իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն նրանց: Արցախցի երիտասարդները մեծ ներուժ ունեն և օգտագործելով այն, կատարելագործով իրենց հմտությունները՝ պետք է պատրաստ լինեն վերցնելու ավելի մեծ պատասխանատվությունч իրենց ապագան իրենց պատկերացրած ձևով կառուցելու համար: