A
A
«Չենք ընդունելու, Չենք հարմարվելու և Չենք անցնելու» կարգախոսով ակցիան Արցախում շարունակվում է թարմացված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 2-ին Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում մեկանարկած «Չենք ընդունելու, Չենք հարմարվելու և Չենք անցնելու» կարգախոսով ակցիան շարունակվում է: Մասնակիցները չեն պատրաստվում այն դադարեցնել՝ մինչեւ նպատակին չհասնեն: Իսկ պահանջը մեկն է՝ հեռացնել Ադրբեջանի կողմից տեղադրված ապօրինի անցակետը: Երեկ ակցիայի վայրում հանրային քննարկում է կայացել:
․․․․․․․
Ակցիային միացել են նաև Արցախի երիտասարդները․
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման` այսօրվա հանրային քննարկմանը մասնակցել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян, որի հետ մենք հարցուպատասխանի ձևաչափով ազատ ու անկաշկանդ շփում ունեցանք։
Արցախցի երիտասարդները վճռական են և կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել էթնիկ զտման ու մեզ հայրենազրկելու իրենց քաղաքականությունը։
Բոլորին կոչ ենք անում միանալ պահանջագրին։