Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Զրույց Մարցի գյուղամեջում (տեսանյութ)

Մարցի գյուղամեջը մի օր դատարկ է, հաջորդ օրը՝ մարդաշատ։ Մեծ, թե փոքր, այստեղ են միշտ հավաքվում։ Գյուղ եկող-գնացողից, մեռնող-ապրողից, թանկ ու էժանից, գյուղի խնդիրներից մինչև աշխարհաքաղաքական հարցեր ու միջազգային դրություն՝ այստեղ են քննարկվում։

Հյուրերին հարց ու փորձով ճանապարհում են, հետո անցնում ցավոտ հարցերին։ Կենսաթոշակը քիչ է, ապրելն է դժվարացել, հոգսը՝ շատացել։

 

Բայց հումորն, ինչպես միշտ, անպակաս է։ Առանց դրա օրը օր չէր լինի։

Իսկ երբ զրույցի մշտական թեմաները վերջանում են, գալիս է թղթախաղի հերթը։ Բայց լուռումունջ թուղթ խաղալ էլ չի լինում։ Իսկ դա նշանակում է, որ զրույցը միշտ կա։

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում