Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է միջազգային երաշխիքները այնքան հուսալի լինեն, որ հնարավոր լինի համաձայնագիրը կնքել. Խանդանյան (տեսանյութ)

«Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է», - այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցող Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի միջև հանդիպումներին։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը. «Ենթադրում եմ, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են», - ասաց պատգամավորը։

Նա նկատեց, որ իրավական ձեւակերպումներ կան, որ դեռ պետք է հստակեցվեն, և պետք է միջազգային երաշխիքները այնքան հուսալի լինեն, որ հնարավոր լինի համաձայնագիրը կնքել. «Փաստաթուղթն, իհարկե, քաղաքական քննարկման արդյունք է, բայց վերջում միջազգային իրավունքի մասնագետները պետք է նաեւ տեքստի վրա աշխատեն, եթե բանը հասնի ստորագրելու փուլին»:

Մանրամասները՝ տեսանյութում։