Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չավուշօղլու
A A
Քաղաքականություն

Չավուշօղլուն հայտնել է, թե ինչու է Թուրքիան փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  անդրադարձել է Երեւանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացմանը ու հայտնել, որ ի պատասխան՝ Թուրքիան  փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։

Նա նշել է, որ  բացառություն են արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել։

Չավուշօղլուն սպառնացել է, որ  «նման գործողությունների շարունակման դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն»։