Ո՞ւր է Ռոբերտ Քոչարյանի անօրինական գույքը․ Վիգեն Խաչատրյանի հարցը դատախազին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե մարդը ապստամբություն է պատրաստում Հայաստանում, դրա մեջ հանցակազմ կա, թե ոչ»․ այս մասին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցրեց Գլխավոր դատախազ Աննա Վանդապետյանին։
Գլխավոր դատախազը նշեց․ «Ապստամբության իրավունքի մասով, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են քրեական օրենսգրքով, և այս առումով իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը և բռնության քարոզը գտնվում է գլխավոր դատախազության ուշադրության ներքո»։
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը ունի՞ ապօրինի գույք, և արդյոք այն չի՞ բռնագանձվելու, Գլխավոր դատախազը պատասխանեց․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ուղղակի արգելք է պարունակում և թույլ չի տալիս բացահայտել, թե որ անձի նկատմամբ է ուսումնասիրություն իրականացվում։ Դա պայմանավորված է վարչության աշխատանքի արդյունավետության հետ, որովհետև եթե մենք հայտարարենք, որ ինչ-որ անձի գույք ենք ուսումնասիրում, ապա այդ գույքը կարող է անհետանալ, կամ անձը կարող է անհետանալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։