Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+briasco
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Բոկա Խունիորսում» հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բելեկյանը բաց կթողնի առաջիկա հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում է արգենտինական «Օլե» օրաթերթը: Այդ երկրի առաջնության «Ռոսարիոյի» հետ խաղում նա վնասել է քառագլուխ մկանը: Ըստ նախնական տվյալների, ապաքինման համար նվազագույնը կպահանջվի 2 շաբաթ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել անցած կիրակի կայացած «Ռասինգի» հետ հանդիպումը: «Բոկա Խունիորսը» մայիսի 4-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակում հանդիպելու է չիլիական «Կոլո-Կոլոյի» հետ, իսկ ամսի 7-ին արդեն կկայանա Արգենտինայի Սուպերկլասիկոն. «Ռիվեր Փլեյտն» իր հարկի տակ կընդունի «Բոկա Խունիորսին»:

Նորբերտո Բրիասկո Բելեկյանն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում և խփել մեկ գոլ:

«Բոկա Խունիորսն» Արգենտինայի առաջնության 14 տուրից հետո վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը: Ի դեպ, այդ երկրի ընթացիկ առաջնությյանը մասնակցում են 28 թիմ: