A
A
Անցակետի տեղադրումից հետո Ռուսաստանը պետք է անհապաղ քննարկում սկսի Արցախի ապաշրջափակման վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հարությունյանը հակիրճ ներկայացրել է իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ ու հանցավոր գործողությունները Արցախի ժողովրդի դեմ՝ հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը:
Արցախի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, Նախագահի գլխավորությամբ, միաձայն ընդունել են հայտարարություն՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին և այդ իրավիճակում ԱՀ իշխանության անելիքներին: