Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը` «Ամբերի» հաղթող

Սպորտ
464d494e803affa40cac7866b253c7e2

Մոնակոյում կայացած «Ամբերի» վերջին` թվով 20-րդ մրցաշարի հաղթող դարձավ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Վերջին, 11-րդ տուրում, նա կույր շախմատում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Լեւոն Արոնյանը, վաստակելով 15 միավոր, անհասանելի դարձավ իրեն հետապնդող միակ մրցակցի` Մագնուս Կառլսենի համար: Վերջինս այս մրցաձեւում պարտվեց Բորիս Գելֆանդին եւ արագ շախմատի պարտիայից առաջ Արոնյանից ետ մնաց 1,5 միավորով:

Երկրորդ տեղը զբաղեցրեց հենց նորվեգացի գրոսմայստերը, իսկ երրորդ` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որոնք ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի 1-ին եւ 2-րդ շախմատիստներն են: