Բացել լրահոսը Փակել լրահոսը
342538667_1318717025342060_158571384927250777_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ ձորում քաղաքացին վնասել է ձեռքերը և գտնվում է անգիտակից վիճակում

Ապրիլի 23-ին, ժամը 16:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղի «Եղևնիներ» կոչվող հատվածին հարակից ձորում քաղաքացին վնասել է ձեռքերը և գտնվում է անգիտակից վիճակում. հայտնաբերելու և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ձորակում անգիտակից վիճակում հայտնաբերել են Զ․ Գ․-ին (ծնված 1987 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: