Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga
A A
Սպորտ

Հայաստանը բացահայտ առաջատար է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չնայած երկու քաշային կարգերում դեռ չեն կայացել մրցումները, սակայն մեդալների քանակով Հայաստանի հավաքականը ժամանակից շուտ զբաղեցրել է առաջին տեղը:

Մեր թիմն ընդհանուր առմամբ վաստակել է 30 մեդալ: Երկրորդ տեղում գտնվող Թուրքիան ունի 21 մեդալ, որն արդեն ավարտել է ելույթներն առաջնությունում: Հայաստանի հավաքականին չեն կարող հասնել անգամ երկամարտի մեդալների քանակով, որն այս պահին հասնում է 11-ի: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 7:

Ոսկե մեդալներով Հայաստանը դարձյալ առաջինն է և երկամարտի (4), և ընդհանուր մեդալների (12) քանակով:

Այսօր առաջնության վերջին մեդալները կխաղարկեն +87 կգ կանայք և +109 կգ տղամարդիկ: Հայաստանից հանդես կգան Ջուլիետա Ավանեսյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: