Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0151505
A A
Սպորտ

Ինձ համար սա ոսկի է․ Հռիփսիմե Խուրշուդյան (տեսանյութ)

 Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը, որն այսօր 87 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ուրախ է իր արդյունքից, հուզված` երկրպագուների աջակցությունից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Խուրշուդյանը նշեց, որ առայժմ պետք է մտածի վնասվածքի մասին։

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կարգի կանայք: Պոկում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 100, 104, 107 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին բարձրացրեց 120 կգ, սակայն նա չկատարեց իր հաջորդ մոտեցումները: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 227 կգ  արդյունքով Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: