Հայաստան – Ռուսաստան` 18-ը ընդդեմ 58-ի
Castrol EDGE Performance վերլուծաբանական կենտրոնի մասնագետների հաշվարկով` մարտի 26-ին նախատեսված Եվրոպայի 2012 թ առաջնության Հայաստան - Ռուսաստան խաղում ֆավորիտը հյուրերի թիմն է, որի հաղթանակ տանելու հնարավորությունը հավասար է 58 տոկոսի: Իսկ ահա Հայաստանի ընտրանու շանսերը կազմում են ընդամենը 18 տոկոս:
Castrol EDGE Performance-ի հաշվարկով` մեր ընտրանու հաջող ելույթը կապված է Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած արդյունավետ խաղով: Պարզվում է, որ մեր ֆուտբոլիստը նախորդ 4 հանդիպումներում խփել է 2 գոլ եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր թիմի արդյունավետ գրոհների 56 տոկոսին: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկու, Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարին` 8 գոլ, 75 տոկոս:
Իսկ ահա Ռուսաստանի հավաքականից վերլուծաբանները առանձնացրել են կիսապաշտպան Կոնստանտին Զիրյանովին, որը Եվրո-2012-ի խաղերում մրցակցի կիսադաշտում բոլորից շատ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստն է` 113: Սակայն ուշագրավն այն է, որ նա ընդհանրապես գոլային փոխանցում չի կատարել իր խաղընկերներին: