Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ եք անում, ինչու է Ադրբեջանն ավելի արագ բարձրանում մեր բարձունքների վրա՝ չունենալով ճանապարհներ (տեսանյութ)

Տարածքների համաչափ զարգացումը գերակա խնդիր է ցանկացած պետության համար, մանավանդ մեր իրավիճակում գտնվելու պարագայում։

Այս մասին, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

«Տարածքների համաչափ զարգացման համար անչափ կարևոր է ձեր նախարարության համագործակցությունը  այլ կառույցների հետ։ Արդյո՞ք ձեր նախարարությունում  անցած կամ նախանցած տարվա ընթացքում իրականացվել է վերլուծություն, թե  պատերազմից խաղաղ ժամանակների անցման ընթացքում նախարարության կողմից ինչ գործողություններ են իրականացվել ՝ բանակի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու, բանակին աջակից լինելու ուղղությամբ։ Այնպես է ստացվում, որ Ադրբեջանը ոչ մի ենթակառույց, բնակելի բնակավայր չունենալով  ավելի արագ է բարձրացել մեր սահմաններ ու սադրանքներ կազմակերպել, քան մենք՝ ունենալով մեր բնակիչներին մեր թիկունքին, մենք շատ արագ պետք է բարձրանայինք այդ բարձունքները»,- ասաց նա։

Թե ինչ պատասխանեց Սանոսյանը՝ տեսանյութում․