Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հոկտեմբերի 27-ը այդ մի քանի հոգու ոճրագործությունը չէր. Կան պատվիրատուներ. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ը այդ մի քանի հոգու ոճրագործությունը չէր. Կան պատվիրատուներ»․ Կարեն Դեմիրճյանի ծննդյան ամյակի հարգանքի տուրքի ժամանակ այս մասին նշեց Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանը նշում է, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը շատ կարևոր է նաև Հայաստանի զարգացման հարցում «Այդ ընթացքում ներքին և արտաքին քաղաքական լուրջ պրոցեսներ էին տեղի ունենում Հայաստանի շուրջ»։

Ըստ Առաքելյանի 1999թ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կազմած «Միասնություն» դաշինքը մեծ փոփոխությունների կտաներ երկիրը «Մեր սերունդը պետք է դասեր քաղի և այն քաղաքական միտքը, որ դրված էր Դեմիրճյանի կողմից, մենք պետք է օրինակ վերցնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։