A
A
Եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, ապա մեր երկրում միանգամայն այլ իրավիճակ կլիներ. Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դա պետության և ժողովրդի դեմ կատարած ծանրագույն հանցագործություն էր։ Անշուշտ, միանգամայն այլ իրավիճակ կլիներ մեր երկրում, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը»․ Կարեն Դեմիրճյանի ծննդյան ամյակի հարգանքի տուրքի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Ըստ նրա ժողովուրդը մեծ հույսեր էր կապում «Միասնություն» դաշինքի հետ․ «Ժողովուրդը հավատում էր, հավատ էր առաջացել վաղվա օրվա նկատմամբ, բայց այդ հույսը և հավատը գնդակահարվեց հոկտեմբերի 27-ին»։
Հարցին, թե ինչ քայլեր պետք է անեն իշխանությունն ու ժողովուրդը, Դեմիրճյանը պատասխանեց․ «Աշխատել է պետք։ Ապագան կանխորոշելու լավագույն ձևը ապագան ստեղծելն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։