Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կարեն Դեմիրճյան.
A A
Քաղաքականություն

Կարեն Դեմիրճյան -91. Նա, ով չէր վախենում (տեսանյութ)

1977-ին Կրեմլից պահանջեցին, որ Հայաստանն ընդունի զարգացած սոցիալիզմի սահմանադրությունը, որում ամրագրված լինի ռուսերենի պետական լեզու լինելը: Կարեն Դեմիրճյանը միակն էր Անդրկովկասի իր կոլեգաների մեջ, որ բացահայտ դեմ գնաց դրան՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի հրաժարականի դիմում գրել: 

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու որոշման համար նա տարիներ շարունակ թակում էր մոսկովյան չինովնիկների դռները՝ բացատրելով ու հասունացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը։

Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 91 տարեկան։

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

Տեսանյութը` Ա1+ի արխիվից։