Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն էր 2005թ․ հայտարարել, որ կրկնակի հանրաքվե նշանակելը ՀՀ կողմից զիջում է․ Ա․Եղոյան (տեսանյութ)

«Կոնկրետ օր և ժամ կար պայմանավորված, որ ռուսները դուրս են գալիս, երկու կողմերից հայերն ու ադրբեջանցիները գալիս և զբաղեցնում են իրենց դիրքերը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի շրջանում տեղի ունեցած միջադեպին։

Իսկ թե ինչու այդ պայմանավորվածությունը չի գործել, ասում է, այդ հարցը կարող է ունենալ «նեղ կազմակերպչականից մինչև աշխարհաքաղաքական դրդապատճառ»։

Ա․Եղոյանն անդրադարձավ նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին և հավելեց, թե նա ինքն է 2005թ․ պաշտպանության նախարար եղած ժամանակ Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ հայտարարել, թե 1991թ․ հանրաքվեից հետո ևս մեկ անգամ հանրաքվեի գաղափարին համաձայնելը Հայաստանի կողմից փոխզիջում էր։

Մանրամասները՝ տեսանյութում։