Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ ԱԳՆ–ն աջ ու ձախ զանգեր աներ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Մենք շարժվում ենք ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով, և դա նաև գլխավոր շտաբի մշտական օգտագործված քարտեզներն են Սովետական Միության» այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով հարցին, թե Տեղ գյուղի հատվածում հայկական կողմը ինչ քարտեզներով է բանակցում Ադրբեջանի հետ։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով վարչապետի կողմից եղել են հանձնարարականներ, որոնք չեն կատարվել «Հիմա այդ հանձնարարականների մասով չեմ կարող, թե երբ է տրվել, բայց դրանք տրվել են»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով տեղի է ունենալու ծառայողական քննություն «ԱԱԾ-ում անպայման  կլինի ծառայողական քննություն, անհրաժեշտության դեպքում նաև Զինված Ուժերում կլինի քննությում»։

Անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ ՌԴ-ի անմիջական մասնակցությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, Անդրանիկ Քոչարյանը ասաց «Ասեմ ձեզ, եթե մենք չկռվեինք և զոհեր չտայինք, ապա ինչքան ուզում էր ՌԴ ԱԳՆ-ն զանգեր անել աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։