Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ագրեսիվ է խաղալու

Սպորտ
ab99b7915c8e36ad3ab0c921572ae1d3

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը այսօր կազմակերպած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Հայաստանի ընտրանուն հաղթելու համար պետք է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ:

«Մենք արդեն դիտել են Հայաստանի հավաքականի մի քանի հանդիպումների տեսագրությունները: Այդ թիմը իր հարկի տակ շատ ագրեսիվ է խաղում (Ադվոկատը օգտագործել է «օպորտունիստական ֆուտբոլ» տերմինը - հեղ.): Ինքնին պարզ է, որ նման դեպքերում հարկավոր է գործել հենց նույն ոճով: Մենք պատրաստվում ենք հաղթանակ տանել այդ խաղում» - ասել է հոլանդացի մասնագետը:

Դիկ Ադվոկատը գտնում է, որ Հայաստանի հավաքականի ներկայիս մրցաշարային վիճակն է թիմին տրամադրում ավելի մարտականորեն գործել բոլոր խաղերում:

«Հայաստանն այսօր լավ հավաքական ունի: Բայց եթե մենք խաղանք այնպես, ինչպես Իռլանդիայի եւ Մակեդոնիայի ընտրանիների հետ, ապա համոզված եմ, դրական արդյունքի կհասնենք: Սակայն առջեւում դեռ 6 խաղեր կան: Ես միշտ ասել եմ, որ հաղթողին մրցանակը սպասում է վերջում»,-ասել է նա:

Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականն այսօր անցկացրել է իր առաջին մարզումը: Դրան մասնակցել են 22 ֆուտբոլիստ: Բացակայել է միայն «Զենիթի» ավագ Ալեքսանդր Անյուկովը, որը որակազրկված է եւ չի կարող մասնակցել Հայաստանի հետ խաղին: