
A
A
Կաթողիկոսն ընդունել է Տիգրան Ավինյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։ Այս առումով կարևորվեց գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։
Խոսվեց նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին։