Մոսկվան պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալենք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պաշտոնական պարզաբանում ենք պահանջել մեր հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը կլինի պատասխանը ստանալուն պես»,- ասել է նա։
Նա հավելել է, որ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու Երևանի որոշումը ափսոսանք է հարուցում և «չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։
Զախարովան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է գործընկեր երկրներին իր զորավարժություններում ներգրավելու պրակտիկան և ձգտում է վերաֆորմատավորել այդ պետությունների պաշտպանական համակարգերը՝ ազդեցության լծակներ ստանալ ներքին ու արտաքին գործընթացների վրա։
«Առաջին հերթին դա վերաբերում է հետխորհրդային երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի համար ՌԴ հետ աշխարհաքաղաքական առճակատման դաշտ են։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են անվանարկել տարածաշրջանի երկրների գործակցությունը մեր երկրի հետ, ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք կրում են ակնհայտ հակառուսական բնույթ»,-ասել է նա։