Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոմա, դու մեր հպարտությունն ես»

Սպորտ
0f9d3888bd4774b346a0652d40a59cde

Հայ երկրպագուները պատրաստվում են մեծարել Ռոման Բերեզովսկուն:

FAF-ի` Առաջին հայկական ճակատի հայ երկրպագուները մարտի 26-ին կայանալիք Հայաստան - Ռուսաստան հանդիպմանը հատուկ պաստառ են պատրաստել` նվիրված մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

Ինչպես տեղեկացնում է FAF -ի պաշտոնական կայքէջը, դա արվում է այն բանի համար, որ նշվի վետերան ֆուտբոլիստը դերը մեր թիմում, քանի որ նա 1996 թ սկսած միշտ պատվախնդրորեն է կատարել իր պարտականությունները եւ ամեն ինչ արել է հավաքականի հաջողության համար:

ՖԱՖ-ի անդամները հույս ունեն, որ պաստառը դուր կգա Ռոման Բերեզովսկուն: