Վստահ մեկնարկ
Ֆրանսիայի Էքս լը Բեն քաղաքում երեկ մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 120 հազար եվրո է, իսկ հաղթողը կպարգեւատրվի 20 հազար եվրոյով:
Մեր շախմատիստները վստահ սկսեցին Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարը, որոնցից 7-ը հաղթանակ տարավ առաջին տուրում: Դրանք են Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ միակ պարտությունը կրեց մեր շախմատիստներից ամենացածր անհատական վարկանիշ ունեցող Վլադիմիր Պողոսյանը:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր շախմատիստներից 6-ը հանդես կգա սեւ խաղաքարերով:
Ռոբերտ Հովհաննիսյան - Արկադի Նայդիշ (Գերմանիա)
Գաբրիել Սարգսյան - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)
Զավեն Անդրեասյանը - Միկելե Գոդենա (Իտալիա)
Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա) - Արման Փաշիկյան
Ռուֆաթ Բաղիրով (Ադրբեջան) - Ավետիք Գրիգորյան
Ելենա Դեմբո (Գերմանիա) - Հրանտ Մելքումյան
Արտյոմ Սմիրնով (Ռուսաստան) - Սամվել Տեր-Սահակյան
Մինդաուգաս Բեյնորաս (Լիտվա) - Վլադիմիր Հակոբյան
Ժերեմի Բյուֆ (Ֆրանսիա) - Վլադիմիր Պողոսյան