A
A
Միշել Պլատինին վերընտրվեց
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր կազմակերպության նախագահ վերընտրեց Միշել Պլատինիին, որը եւս 4 տարի կղեկավարի եվրոպական ֆուտբոլը:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել եւ օգնել են տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես նաեւ ինձ աջակցող բոլոր ազգային ֆեդերացիաներին» - վերընտրվելուց հետո հայտարարել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Միշել Պլատինին առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի նախագահ էր ընտրվել 2007 թվականին, երբ նրա թեկնածությունը տվել էր նախկին նախագահ Լենարտ Յուհանսոնը: