Բացել լրահոսը Փակել լրահոսը
1107952
A A
Քաղաքականություն

ԼՀԿ-ն Թբիլիսիում ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, խորհրդի անդամներ Անի Սամսոնյանը և Դավիթ Խաժակյանը Թբիլիսիում մասնակցել են Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Էդմոն Մարուքյանը: 

«ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տևական բլոկադայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը:

«Տարածաշրջանային զարգացումներ և հարավային կովկասի կուսակցությունների օրակարգը ԱԼԴԵ-ում» թեմայով քննարկման մասնակիցներ են նաև Վրաստանի և Ադրբեջանի ազատական կուսակցությունները»,- գրել է նա: