Այսքան տարիների ընթացքում ես տարածել եմ իրավական լուրջ արժեքներ․ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես որպես գլխավոր դատախազի տեղակալ կոնկրետ ոլորտներ եմ համակարգել, եւ այդ գործառույթների իրականացման ժամանակ եղել են իրավիճակներ, երբ ես պայքարել եմ մարդու իրավունքի պշտպանության համար: Օրինակ՝ ՀՀ-ում հայտնաբերված օտարերկրացի անչափահասների հետախուզվողների առնչությամբ բավականին լուրջ աշխատանք եմ իրականացրել՝ իրենց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար»։ Այս մասին, այսօր ՄԻՊ-ի թեկնածու ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անահիտ Մանասյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ ՄԻՊ-ը պետք է ունենա բարձր հեղինակություն եւ ճանաչելիություն, իսկ ինքը ճանաչված չէ, նա ասաց. «Բարձր հեղինակությունը կապ չունի ճանաչելիության հետ, այն կապ ունի բոլորովին այլ հանգամանքների հետ: Ես ընտրվել եմ մի քանի հեղինակավոր կառույցների կողմից՝ Ուկրաինայում, Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով՝ փորձագիտական աջակցություն իրականացնող խմբի շրջանակում: Ես հրապարակել եմ աշխատություն, որի հիմնական ռեվյուն իրականացրել է, օրինակ՝ Լատվիայի նախագահի իրավական հարցերով խորհրդականը: Այսքան տարիների ընթացքում ես տարածել եմ իրավական լուրջ արժեքներ եւ սկզբունքներ ուսանողների շրջանում, դատավորներին եւ դատախազներին կրթել եմ մարդու իրավունքների հետ կապված»:
Մանրամասները՝ տեսանյութում։