A
A
ՈՒՂԻՂ․ Հանրահավաք ԱԺ-ի դիմաց երկու պահանջով՝ Արցախի ճանաչում և իշխանությունների հեռացում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային Ժողովի դիմաց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է կազմակերպել։
Շարժման համակարգողները նշեցին, որ ունեն երկու պահանջ․ ՀՀ ԱԺ-ից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով և պահանջում են ՀՀ վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը համաժողովրդական ճնշմամբ։
Ըստ շարժման խորհրդի, Հայաստանը չի կատարում համապատասխան քայլեր, որպեսզի հասնի Արցախի ապաշրջափակմանը։
Իսկ, թե ինչ պետք է լինի իշխանափոխությունից հետո հրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց․ «Պետք է ձևավորվի հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։