Էդգար Ղազարյանին զուտ պետք էր ելույթ ունենալ. Արփի Դավոյանը` ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Էդգար Ղազարյանին զուտ պետք էր ելույթ ունենալ»․ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ընդմիջմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների վիճաբանություններին։
«Ցավում եմ, որ ընդդիմությունն այսքան անլրջացնում է այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Ազգային Ժողովում և բերում են Էդգար Ղազարյանին»․ նշում է պատգամավորը, հավելելով, որ Էդգար Ղազարյանի ելույթները լսելը իմաստ չունի։
Ըստ Դավոյանի, Էդգար Ղազարյանը վիրավորել է հասարակությանը․ «Այդ մարդը հավասարակշիռ պահվածք չունի և սկսեց վիրավորել հեղափոխություն կատարած ժողովրդին»։
Արփի Դավոյանը նշեց, որ իսկզբանե իրենք լուրջ չէին վերաբերվում Էդգար Ղազարյանին․ «Ուղղակի մենք հարգում ենք ՄԻՊ ինստիտուտը և կարևոր է, որ խորհրդարանական մեծամասնությունը ներկա գտնվի այդ քննարկմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։