Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արա՛, զոհերի թվերը չավելացնե՛ս հանկարծ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)

«Մարդու իրավունքների մեջ ամենաթանկը կյանքի իրավունքն է, եւ ՄԻՊ-ը պետք է փորձի պարզել ավելի քան 5 հազար երիտասարդների մահվան պատճառը»․ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղից արձագանքեց. «Արա, զոհերի թիվը չավելացնես հանկարծ, հասկացա՞ր: 44-օրյա պատերազմում մենք մոտ 4 հազար զոհ ենք ունեցել: Ձեզ հաճույք է պատճառո՞ւմ հազարով ավելացնել զոհերի թիվը: Նոր ժողովրդին վիրավորեցիք, հիմա զոհերի թիվն եք ավելացնում, ձե՞ռ եք առել ձեզ լրիվ: Հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք գտնվում»:

Ի վերջո, ՔՊ-ականները որոշեցին լքել նիստը, մինչեւ Էդգար Ղազարյանն իր ելույթը կավարտի, հետո իրենք կվերադառնան:

Մանրամասները՝ տեսանյութում։