A
A
Ինը մասնակից
Այսօր Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:
Հայաստանից հանդես կգան 9 շախմատիստներ: Մերոնցից ամենաբարձր վարկանիշ ունեցող Գաբրիել Սարգսյանը առաջին տուրում կհանդիպի ֆրանսիացի Ժան-Քրիստոֆ Օլիվիեյի հետ:
Ահա մեր մյուս շախմատիստների հանդիպումները.
Վլադիմիր Հակոբյան - Դավիթ Զարկուա (Վրաստան)
Նիկոլաս Ժիֆար (Ֆրանսիա) - Զավեն Անդրիասյան
Արման Փաշիկյան - Լենկա Պտաչնիկովա (Իսլանդիա)
Ավետիք Գրիգորյան - Ռալֆ Շնաբել (Գերմանիա)
Հրանտ Մելքումյան - Սերժ Նոյդիեր (Ֆրանսիա)
Վլադիմիր Պողոսյան - Յանիկ Պելետիեր (Ֆրանսիա)
Սամվել Տեր-Սահակյան - Ազար-Օղլու Իզատ (Ադրբեջան)
Վլադիմիր Չուբար (Ուկրաինա) - Ռոբերտ Հովհաննիսյան