Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կտրոնների տրամադրումը Արցախում շարունակվում է (տեսանյութ)

Այսօրվանից մեկնարկել է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15-ից 19-ը, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, Նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում: Ապրիլի 4-ից, Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը,- տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Իսկ Հանրապետության մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից: Վաղվանից մայրաքաղաքի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվի բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ: Ասկերանի և Մարտունու շրջանների խանութները կմատակարարվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած: Քաղաքացիներն ավելի վաղ ստացած կտրոնները կարող են օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով ստանալու նոր կտրոններ,-ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ: