GRECO-ն զեկույց է հրապարակել Հայաստանի մասին և տվել ժամկետ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի Հակակոռուպցիոն մարմինը գտնում է, որ Հայաստանը որոշակիառաջընթաց է գրանցել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանումկոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների կատարմանհարցում.Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը(GRECO) այսօր հրապարակել է զեկույց Հայաստանի վերաբերյալ, որտեղգնահատվում է առաջընթացը երկրին տրված առաջարկությունների կատարմանհարցում:GRECO-ն եզրակացնում է, որ Հայաստանը որոշ քայլեր է ձեռնարկելչիրագործված առաջարկությունները կատարելու համար։ 2015թ.-ին տրված 18հանձնարարականներից 9-ը կատարվել են ամբողջությամբ, մյուսները՝ մասամբ:GRECO-ն նշում է, որ առաջարկություններին Հայաստանիհամապատասխանության ներկայիս մակարդակն այլևս «համաշխարհային առումովանբավարար» չէ, ինչպես 2019 թվականին էր։GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրում է ամենաուշը մինչև2024 թվականի մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն առաջարկություններիիրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։