Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիան հրաժարվեց

Սպորտ
6f9c8a7768f071899e0ebf09260237a3

Ճապոնիայի չմշկասահքի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար մարտի 21-27-ը, Տոկիոյում:

«Ֆեդերացիան, մանրակրկիտ ուսումնասիրելով առաջնությունը Ճապոնիայում անցկացնելու բոլոր տարբերակները, եկավ այն եզրակացության, որ հնարավոր չէ այն կազմակերպել ներկայիս պայմաններում» - նշված է ՃՉՖ-ի պաշտոնական հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ճապոնիան մեծապես տուժել էր ավերիչ երկրաշարժիչ ու ցունամիից, որի հետեւանքով վթարի էր ենթարկվել նաեւ այդ երկրի խոշորագույն ատոմակայաններից մեկը:

Ինչպես տեղեկացնում է չմշկասահքի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունը անցկացնելու ցանկություն են հայտնել Ռուսաստանն (Մոսկվա) ու Կանադան (Վանկուվեր):