Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է Հայաստան դաշինքը մտածի․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում մանրամասներ ներկայացրեց այսօր հանձնաժողովի փակ նիստում դաշնակցական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:

Ըստ նրա՝ նիստը հրավիրվել էր «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ առավոտյան ժամը 10-ին։

«Միջազգային իրավական գործընթացների հետ կապված անհրաժեշտ էր փակ քննարկում անցկացնել։ Սկզբում նորմալ հունով ընթանում էր, մի պահ խաթարվեց, պատգամավորները սկսեցին բարձր տոնով խոսել։ Ես փորձեցի ասել՝ ժողովուրդ, եկեք վերադառնանք բովանդակային քննարկմանն ու ավարտվենք։ Իմ պահանջին պարոն Սահակյանն ասաց՝ դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնեք։ Հետո մոտեցավ ու առանց որևիցե բանի հարձակվեց վրաս ու դիմեց փախուստի»,- պատմեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության այն պնդումները, թե առաջինը ինքն է տեղից վեր կացել, ձեռքով խփել սեղանին, իրականությանը չեն համապատասխանում․ «Ես քայլ չեմ արել, մնացել եմ իմ տեղում, որտեղ նստում եմ։ Ինձ ճանաչողները կփաստեն, որ ես մշտապես եղել եմ այն անձը, ով լուծումներ է գտնում, եթե նիստերը խափանվում են։ Այդ միջադեպը տևել է մեկ րոպե։ Ըստ էության՝ ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթը՝ որպես նիստը վարող։ Պահանջել եմ՝ բոլորը հարգեն միմյանց։ Ես քայլ դեպի Սահակյանը չեմ արել, ինքն է բարձրացել տեղից ու հարվածել և փախուստի դիմել»։

Թե ինչով է Սահակյանը հարվածել իրեն, Վարդանյանը նույնպես չգիտի, բայց փաստում է՝ հարվածը ծանր է եղել, առաջացրել է բավականին զգալի կտրվածք։ Վաղը մասնակցելու է դատաբժշկական փորձաքննության։

«Ես չեմ միջամտելու իրավապահների աշխատանքին։ Հարցաքննվել եմ, տվել եմ ցուցմունք։ Իրավական գնահատական չեմ կարող տալ, բայց քաղաքական մասով «Հայաստան» դաշինքը մտածելու տեղիք ունի»,- ասաց Վարդանյանը։